Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին։ Համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում այս պահին Ֆասթ Բանկը թողարկում է Mastercard-ի պրեմիում տեսակի երկու ԱկնՔարտ՝ Master World եւ Master World Elite։ Բանկից հայտնել են, որ եզակի դիզայներական լուծումներով ԱկնՔարտերն այսօր սպասարկում են քարտապանների մեծ համայնքի՝ ապահովելով արագ եւ անվտանգ ֆինանսական գործարքների հնարավորություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։«Մեր համագործակցությունը զարգանում է դեպի ամուր եւ հեռանկարային գործընկերություն։ Ակնհայտ է Ֆասթ Բանկի մեծ ներուժը հայկական շուկայում, եւ մենք ուրախ ենք ներդնել նոր ապրանքներ ու ծառայություններ»,- ասել է Mastercard միջազգային վճարային համակարգի տարածաշրջանի ղեկավար Դավիթ Զգուդաձեն:Ֆասթ Բանկը, հավատարիմ լինելով իր հաճախորդակենտրոն արժեքներին, ԱկնՔարտերի թողարկումից ի վեր իրականացրել է բազում մարքեթինգային եւ PR (հանրային հաղորդակցություն) արշավներ՝ իրազեկելով իր քարտապաններին Master World-ի եւ Master World Elite-ի հնարավորությունների եւ առաջարկների մասին։«Համագործակցության ընթացքում Ֆասթ Բանկը եւ Mastercard վճարային համակարգը գոհացրել են հաճախորդների սպասելիքները եւ շարունակաբար ընդլայնել առաջարկվող հնարավորությունները։ Գրանցված ձեռքբերումներով չսահմանափակվելով Ֆասթ Բանկը շարունակում է իրականացնել նոր նախագծեր եւ նախաձեռնություններ»,- նշել է Ֆասթ Բանկի քարտերի սպասարկման ծառայության ղեկավար Աննա Սահակյանը:«Ֆասթ Բանկի եւ Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ աշխատանքները կշարունակվեն նույն դինամիկայով ՝ «Ֆասթ»-ի արագությամբ եւ «Մաստեր»-ի վարպետությամբ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 249