Խոշորագույն բրիտանական բանկերի ղեկավարները փետրվարի 19-ին կանցկացնեն առաջին խորհրդակցությունը՝ նվիրված ամերիկյան Visa եւ Mastercard վճարային համակարգերին ազգային այլընտրանք ստեղծելու հարցին:The Guardian-ը գրում է, որ Barclays-ի ղեկավար Վիմ Մարուի նախագահությամբ կայանալիք հանդիպմանը կհավաքվեն հովանավորներ, ովքեր կստանձնեն նոր վճարային հարթակի ստեղծման ծախսերը:Թերթը նշում է, որ կառավարության աջակցությունը վայելող բրիտանական բանկերի նախաձեռնությունը քննարկվում է երկար տարիներ, սակայն այժմ այն դարձել է շատ ավելի արդիական՝ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի պատճառով ՆԱՏՕ-ի դաշնակիցների հասցեին հնչեցրած սպառնալիքների եւ այն մտավախությունների ֆոնին, որ ամերիկյան վճարահաշվարկային համակարգերից կախվածությունը կարող է վտանգել Մեծ Բրիտանիայի տնտեսությունը: Tweet Դիտում՝ 444