Mastercard միջազգային վճարահաշվարկային կազմակերպության ամենամյա ամփոփիչ միջոցառման շրջանակում Հայէկոնոմբանկն արժանացել է գերազանցության մրցանակի հաճախորդների լայն շրջանակում պրեմիում քարտային պրոդուկտների առաջխաղացման համար: Բանկից հայտնել են, որ 2025 թվականը նշանակալի էր Հայէկոնոմբանկի եւ Mastercard-ի երկարամյա համագործակցության խորացման եւ հարաբերությունների ավելի բարձր մակարդակ արձանագրելու տեսանկյունից: Հայէկոնոմբանկի Mastercard քարտատեսակներով գործարքների ծավալն աննախադեպ աճ է գրանցել, ինչն արդյունավետ համագործակցության լավագույն վկայությունն է: Mastercard-ի հետ գործընկերությամբ Հայէկոնոմբանկը ներկայացրել է նոր պրոդուկտներ եւ առաջարկներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել հաճախորդների շրջանում: Ճամփորդական փաթեթի շրջանակում ներկայացվել է AEB Mastercard World պրեմիում քարտատեսակը, որը ճանապարհորդական առավելություններին զուգահեռ հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով (14% տարեկան անվանական տոկոսադրույքով) դրամային վարկային գիծ ստանալ, ինչպես նաեւ 0.5-1% քեշբեք է տրամադրում յուրաքանչյուր անկանխիկ վճարման համար: «Նպատակ ունենալով խթանել Հայէկոնոմբանկի ծառայությունների եւ վճարային գործիքների առաջխաղացումը՝ Mastercard-ի հետ իրականացվել են համատեղ միջոցառումներ եւ արշավներ, որոնք մեծ աշխուժություն են առաջացրել հաճախորդների շրջանում: Հայէկոնոմբանկի եւ Mastercard-ի համագործակցությունը շարունակական է լինելու՝ բանկային պրոդուկտներն ու ծառայությունները հաճախորդների համար ավելի հասանելի եւ հարմար դարձնելու եւ նորանոր հաջողությունների հասնելու նպատակադրմամբ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 890