Ֆասթ Բանկը եւ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով գործակցության մեկ տարին, արձանագրել են համատեղ նախագծի նշանակալի հաջողություններն ու ձեռքբերումները․ կարճ ժամանակահատվածում ընկերությունները հասցրել են իրականացնել մի շարք համատեղ նախաձեռնություններ եւ արշավներ: Ընդամենը մեկ տարվա ընթացքում Ֆասթը ձեւավորել է քարտապանների մեծ համայնք եւ խոսուն ներկայություն։Visa վճարահաշվարկային համակարգի Կովկասում եւ Մոլդովայում տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն հպարտությամբ է խոսել Ֆասթ Բանկի եւ Visa-ի գործընկերության մասին․ «Մեր գործակցությունն սկսվեց այն ժամանակ, երբ Ֆասթ Բանկը կատարեց համարձակ քայլ՝ դառնալով Visa-ի լիիրավ անդամ եւ պատրաստ լինելով թողարկել քարտեր եւ մատուցել էքվայրինգի ծառայություններ։ Այդ ժամանակից ի վեր մենք տպավորիչ առաջընթաց ենք գրանցել։ Միասին մենք զրոյից կառուցել ենք հզոր վճարային ենթակառուցվածք՝ մշակելով ժամանակակից վճարման մեթոդներ եւ թողարկելով նորարարական պրոդուկտներ։ Ես հպարտ եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում Visa Infinite-ը հասանելի դարձավ Ֆասթ Բանկի հաճախորդներին՝ ամրապնդելով Հայաստանի պրեմիում սեգմենտը։ Շնորհակալություն, ձեր վստահության, նպատակասլացության եւ կատարելությանը մշտապես ձգտելու համար։ Շնորհավորում եմ մեր գործընկերության առաջին տարեդարձը՝ նայելով դեպի ավելի պայծառ ապագա»:Ֆասթ Բանկն իր հաճախորդներին այսօր առաջարկում է քարտերի լայն տեսականի՝ Visa Digital, Visa Classic, Visa Gold, Visa Infinite, Visa Infinite Metal եւ Visa Business Platinum: Visa քարտերը Ֆասթ Բանկի ստեղծագործական թիմի մտահաղացմամբ ներկայացված են ինքնաոճ դիզայնով՝ ակնով, որը խորհրդանշում է ապագայի զարկերակը զգալու բանկի տեսլականը։ Յուրաքանչյուր ԱկնՔարտ ունի բազմաթիվ առավելություններ:«2023 թվականին Ֆասթ Բանկը մեծ աշխատանքներ է իրականացրել Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ քարտեր թողարկելու ուղղությամբ, եւ այդ ընթացքում իրականացրել ենք մեծ տեխնիկածրագրային առաջադրանքներ, քարտերի դիզայնի յուրօրինակ աշխատանք: Ես հույս չեմ հայտնում, այլ համոզված եմ, որ Visa վճարահաշվարկային համակարգի հետ մեր համատեղ ձեռքբերումները շարունակվելու են, եւ այդ համակարգի հետ մեր համագործակցությունը կարող եմ համարել մեր լավագույն նախագծերից մեկը»,- ասել է Ֆասթ Բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը:Ֆասթ Բանկն ակտիվ համագործակցության մեջ է Visa վճարահաշվարկային համակարգի գործընկերների հետ եւ իրականացնում է քայլեր նոր պրոդուկտների ու հնարավորությունների ներդրման ուղղությամբ։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 441