Հունվարի 30-ին ամփոփվել է Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար կազմակերպված «Շահելու հերթը քոնն է» արշավը։ Ակցիայի 12 հաղթողները հատուկ իրենց համար կազմակերպված գեղեցիկ միջոցառման ընթացքում ստացել են իրենց շահած մրցանակները՝ դեպի Մալդիվներ 4 փաթեթ՝ յուրաքանչյուրը 2 անձի համար, 4 MacBook Air եւ 4 iPhone 17։Արշավին մասնակցելու համար բանկի Mastercard քարտապանները պետք է օգոստոսի 25-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը կատարեին առնվազն 1,500,000 դրամի անկանխիկ գնումներ իրենց Mastercard քարտով։ Հաղթողներն ընտրվել էին պատահականության սկզբունքով՝ բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։Մրցանակների հանձնման արարողությունը կայացել է բանկի ու Mastercard-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:«Բիբլոս Բանկ Արմենիայի բոլոր արշավների կենտրոնում մեր հաճախորդներն են։ Հենց այդ պատճառով է, որ ժամանակ առ ժամանակ կանգ ենք առնում, ինչպես, օրինակ, այսօր, որպեսզի շնորհակալություն հայտնենք նրանց։ Մենք ամեն ինչ նկատում ենք։ Նկատում ենք նրանց վստահությունը, նրանց հավատարմությունը, նաեւ լսում ենք նրանց կարծիքներն ու շարունակաբար բարելավում մեր ծառայությունները»,- միջոցառման ժամանակ նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։ «Mastercard-ի անունից ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր քարտապաններին, ովքեր մասնակցել են այս արշավին եւ վստահել իրենց ամենօրյա վճարումները եւ ֆինանսական փորձառությունները Բիբլոս Բանկ Արմենիային եւ Mastercard-ին։ Մեր քարտապանների ընտրությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ անվտանգ, հարմար եւ նորարարական վճարումները կարող են բացել նոր հնարավորություններ՝ անգամ ճանապարհ դեպի Մալդիվներ կամ տեխնոլոգիական երազանքներ։ Mastercard-ի համար սա պարզապես արշավ չէ, այլ մեր շարունակական հանձնառության հերթական դրսեւորումը՝ առաջարկել ավելին, քան պարզապես վճարում»,- ասել է Հայաստանում Mastercard-ի ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդների համար պարբերաբար մշակվում են արշավներ ու առաջարկներ, իսկ ծառայությունները մշտապես համապատասխանեցվում են նրանց կարիքներին։ Tweet Դիտում՝ 467