2025-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.1%-ով

30.01.2026 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ՏԱՑ
2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.1%-ով, իսկ 2025թ. դեկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 14%-ով: 

Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելացել է 4․7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 5․6%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 20.2%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.5%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 3.4%-ով:

Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3.3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.8%-ով:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.6%-ով (պետական՝ 6.5%-ով, ոչ պետական՝ 5․1%-ով):

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 29%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 36․1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 23.6%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW