ՎՏԲ-Հայաստան Բանկ. MIR Travel քարտ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխանցումների համար

22.01.2026 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #MIR Travel
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է MIR Travel բազմարժութային քարտը, որը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք պարբերաբար ուղեւորություններ են կատարում դեպի Ռուսաստան, աշխատում կամ սովորում են այնտեղ: 

Բանկից հայտնել են, որ նոր պրոդուկտն ապահովում է միջոցների հասանելիություն երկու արժույթով, հարմարավետ անկանխիկ վճարումներ եւ շահավետ միջազգային փոխանցումներ:

MIR Travel-ը բազմարժութային քարտ է․ քարտապաններին միաժամանակ հասանելի են հաշիվներ ՀՀ դրամով եւ ՌԴ ռուբլով: Այն թույլ է տալիս ճկուն կառավարել միջոցները եւ կատարել գործարքներ՝ առանց լրացուցիչ փոխարկումների:

MIR Travel քարտի հիմնական առանձնահատկությունը կից քարտն է՝ հիմնական քարտի նույն հաշիվներով (մինչեւ 2 քարտ): Հաճախորդները կարող են քարտն անվճար համալրել ՌԴ ռուբլով Ռուսաստանում, իսկ կից քարտի քարտապաններն՝ ակնթարթորեն կից քարտից գումար հանել ՀՀ դրամով Հայաստանում: Քարտից քարտ փոխանցումները եւ ՌԴ տարածքում բոլոր բանկոմատներով կանխիկի մուտքագրումը հասանելի են շուրջօրյա եւ առանց միջնորդավճարի, ինչը ծառայությունը դարձնում է առավել շահավետ եւ հարմար:

MIR Travel-ով վճարումները հասանելի են Ռուսաստանի ողջ տարածքում՝ թույլ տալով հաճախորդներին ազատ օգտագործել այն ապրանքների եւ ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների համար՝ ներառյալ գնումներն ինտերնետ միջավայրում: 

«Մենք նկատում ենք շահավետ եւ հարմար ֆինանսական լուծումների նկատմամբ մեծ պահանջարկ այն հաճախորդների կողմից, որոնց կյանքը, աշխատանքը կամ ուսումը կապված են Ռուսաստանի հետ։ MIR Travel քարտը համախմբում է նման օգտատերերի հիմնական կարիքները՝ անկանխիկ վճարումներ, անվճար փոխանցումներ եւ միջոցների շուրջօրյա հասանելիություն: Մեր նպատակն է ապահովել առավելագույն հարմարավետություն ամենօրյա ֆինանսական գործարքների իրականացման ժամանակ՝ անկախ գտնվելու երկրից», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Քարտի ձեւակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ երրորդ անձի անունով կից քարտ բացելու դեպքում՝ նրա անձը հաստատող փաստաթուղթը:

Միջոցները հնարավոր է արագ կառավարել Մոբայլ բանկ հավելվածի միջոցով, որը հասանելի է հաճախորդին իրեն իսկ հարմար լեզվով՝ ցանկացած պահի ապահովելով ֆինանսների լիարժեք վերահսկողություն:

MIR Travel քարտ կարելի է պատվիրել անմիջապես բանկի կայքում, ինչպես նաեւ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով, կամ ձեւակերպել Բանկի ցանկացած մասնաճյուղում: Սակագների եւ սպասարկման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 361
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW