ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի վրա

09.01.2026 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ISDA ապրանքանիշ
Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի կայացված որոշման՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։

ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը Հայաստանում ապահովում է իրավական հստակություն եւ միջազգային ստանդարտների հետ ներդաշնակություն։ 

ISDA-ի անվան տակ հրապարակվող ձեւաթղթերի, սահմանումների, ուղեցույցների եւ կրթական նյութերի պաշտպանված լինելը երաշխավորում է դրանց իսկությունը եւ կանխում է չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։ 

«Սա կարեւոր է հատկապես այն պայմաններում, երբ տեղական շուկան կիրառության մեջ է դնում միջազգային ստանդարտների վրա հիմնված պայմանագրեր։

Բացի այդ՝ այն նպաստում է ֆինանսական շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։ ASDA-ի ներդրումը ուղղված է ածանցյալ գործիքների, ռեպո եւ արժեթղթերի ֆինանսավորման գործարքների զարգացմանը՝ նվազեցնելով իրավական ռիսկերը եւ բարձրացնելով շուկայի մասնակիցների վստահությունը։ 

ISDA ապրանքանիշի պաշտպանությունը լրացուցիչ ամրապնդում է այս գործընթացը՝ ստեղծելով վստահելի միջավայր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների համար եւ խթանելով համաշխարհային պրակտիկային համապատասխան ռիսկերի կառավարման մշակույթի տարածումը Հայաստանում։

Ընդհանուր առմամբ, ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը եւ ASDA ստանդարտ պայմանագրի ներդրումը համատեղորեն հանդիսանում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների արդիականացման կարեւոր քայլ, նպաստում են շուկայի թափանցիկությանը, գործարքների կանխատեսելիությանը եւ Հայաստանի ֆինանսական համակարգի մրցունակության բարձրացմանը միջազգային մակարդակում»,- ասվում է Կենտրոնական բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 565
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW