Հայէկոնոմբանկն անկանխիկ վճարումների զարգացման գործում նշանակալի ներդրման համար արժանացել է մրցանակի

22.12.2025 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa Partnership Awards #Հայէկոնոմբանկ
Visa Partnership Awards 2025 ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Հայէկոնոմբանկն արժանացել է «Outstanding Contributor to Cashless Payments» մրցանակի՝ անկանխիկ վճարումների զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար: 

Ամանորին ընդառաջ Visa միջազգային վճարահաշվարկային կազմակերպությունն ամփոփել է նախորդ տարում գործընկեր բանկերի եւ ֆինանսական կառույցների հետ համագործակցության արդյունքները: 

Կովկասում եւ Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել բանկերի ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի, իրականացված արշավների եւ արդյունավետ համագործակցության համար:

«Հայէկոնոմբանկն իր պրոդուկտների եւ մարքեթինգային արշավների մշակման հիմքում հետեւողականորեն շարունակում է խթանել անկանխիկ վճարումների զարգացումը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: 

 Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 5671

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW