Շվեյցարական ոսկու ձուլակտորներ՝ Հայէկոնոմբանկից

16.12.2025 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ձուլակտոր #Հայէկոնոմբանկ
Հայէկոնոմբանկն առաջարկում է ձեռք բերել շվեյցարական Argor-Heraeus եւ Valcambi ընկերությունների 999.9 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորներ՝ 1, 2, 5, 10, 20, 50 եւ 100 գրամ կշիռներով:

Բանկից հայտնել են, որ ստանդարտացված ձուլակտորը կարող է լինել կայուն ներդրման լավագույն տարբերակ, ինչպես նաեւ՝ ներկայանալի նվեր ցանկացած առիթի համար: 

Ոսկու ձուլակտորներ կարող եք ձեռք բերել Հայէկոնոմբանկի գլխամասային գրասենյակից եւ մասնաճյուղերից: 

Գործող սակագներին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 5544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW