Հայաստանում Yandex Ads-ի առաջին՝ «Yandex Ads Business Connect» միջոցառմանը ընկերության ներկայացուցիչներն ու Globbing-ի մասնագետները կիսվեցին Հայաստանում ավելի քան մեկ միլիոն օգտատեր ունեցող՝ Yandex Go քաղաքային ծառայությունների էկոհամակարգում իրականացված համատեղ նախագծի արդյունքներով։Հունիսի վերջին Globbing-ը գործարկել էր Poizon.am հարթակը։ Հայաստանի բնակիչների շրջանում բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար սեպտեմբերի 1-ից 30-ը մեկնարկեց համապարփակ մարքեթինգային արշավ Yandex Go-ում։ Արդյունքում, համատեղելով ամռան ամիսներին այլ հարթակներում իրականացված գովազդային տեղակայումների հետ, ընկերությունն այս արշավի միջոցով գրանցեց վաճառքների աճ յոթ անգամ, իսկ Yandex Go-ում առաջխաղացման մեջ կատարված ներդրումները փոխհատուցվեցին 38 օրվա ընթացքում։Արշավի մեխանիկանԲրենդի հաղորդակցությունը հավելվածի սովորական օգտագործման սցենարում ինտեգրելու համար ընտրվեցին մարկետինգային մի քանի գրավիչ ձեւաչափեր։ Դրանց միջոցով օգտատերը հայտնվում էր նպատակային էջում, որտեղ նոր հաճախորդներին առաջարկվում էր 7000 դրամ նվեր առաջին գնման համար։Yandex Go հավելվածի գլխավոր էջում ցուցադրվում էր աչքի ընկնող ազդերիզ՝ բրենդի վիզուալ ոճով ձեւավորված առաջարկով։ Ազդերիզն առանձնանում էր ինտերֆեյսի ֆոնին եւ գրավում օգտատերերի լայն լսարանի ուշադրությունը։ Yandex Go-ում ուղեւորափոխադրում պատվիրելիս օգտատերերին ուղեւորության մանրամասների եւ փոխադրամիջոցի դասի ընտրության փուլում ցուցադրվում էր հակիրճ բովանդակությամբ ազդերիզ, որից օգտատերերն անցնում էին առաջարկը ներկայացնող նպատակային էջ։ Նմանատիպ ձեւաչափ ինտեգրվեց նաեւ ուղեւորության կարգավիճակը ցուցադրող էկրանին՝ պատվերը ձեւակերպելուց հետո։Արշավի ընդգրկումն ընդլայնելու համար կիրառվել էր ինտերակտիվ բրենդային էլեմենտ՝ եռաչափ օբյեկտ Yandex Go քարտեզների վրա․ օգտատերն այստեղ տեսնում էր Globbing-ի խորհրդանիշ Ջորջ ընձուղտին, իսկ նրա վրա սեղմելիս՝ տեղափոխվում բրենդի առաջարկը ներկայացնող նպատակային էջ։ ԱրդյունքներԱրշավի արդյունքում հաջողվեց բրենդի հետ ներազդեցության մեջ ընդգրկել Yandex Go-ի յուրաքանչյուր երրորդ հաճախորդին՝ ավելի քան 350 000 եզակի օգտատեր։ Լսարանն ակտիվորեն ներգրավվում էր Globbing-ի հետ հաղորդակցության մեջ, եւ բոլոր ձեւաչափերը ցույց տվեցին քլիքների մեծ քանակ՝ 3%-ից մեծ CTR։Գլխավոր էջի ազդերիզն ամենաարդյունավետն էր։ Օգտատերերը սեղմում էին գովազդի յուրաքանչյուր տասներորդ ցուցադրման վրա, իսկ լիաէկրան գովազդի ձեւաչափին անցնելու CTR-ը գերազանցեց 10%-ը։ Չնայած բազմաստիճան հաղորդակցությանը՝ հաճախորդները բաց չէին թողնում բրենդի առաջարկը. լիաէկրան ձեւաչափից ընկերության կայք կոնվերսիայի մակարդակը կազմել էր 7.41%։Գովազդային արշավի եւ նախորդ տեղադրումների համադրությունը լուրջ արդյունքներ տվեց։ Սեպտեմբերին վաճառքը յոթ անգամ ավելացավ՝ օգոստոսի համեմատ։ Միեւնույն ժամանակ, Yandex Go-ի էկոհամակարգում իրականացված արշավի միջոցով ներգրավված օգտատերերը ակտիվորեն վերադառնում էին՝ նոր գնումներ կատարելու։ Էկոհամակարգում իրականացված առաջխաղացման մեջ կատարված ներդրումները վերադարձվեցին նախատեսվածից ավելի արագ՝ ընդամենը 38 օրվա ընթացքում։«Այսօր Yandex Go-ն Հայաստանի բիզնեսներին տալիս է հնարավորություն՝ հասնելու մեկ միլիոն ակտիվ օգտատերերի, ովքեր ամեն օր օգտվում են մեր էկոհամակարգում առաջարկվող ծառայություններից։ Ըստ էության՝ դա մեկ միլիոն պոտենցիալ հաճախորդ է։ Globbing-ի հետ իրականացված համատեղ նախագիծը մեզ համար հատկապես կարեւոր է, քանի որ այն գործնականում ապացուցեց մեր էկոհամակարգի միջոցով գովազդային արշավների իրականացման արդյունավետությունը՝ այդ թվում ոչ ստանդարտ լուծումների միջոցով նպաստելով մեր գործընկերների աճին», – ասել է Հայաստանում եւ Վրաստանում Yandex Ads-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Tweet Դիտում՝ 342