Զգուշացում՝ զեղծարարները ներկայանում են ԿԲ անունից եւ գումարներ կորզում

03.12.2025 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #զեղծարար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից եւ կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։
 
Կենտրոնական բանկը հայտնում է, որ երբեւէ նման հայտարարություններ եւ զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում եւ չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:
 
«Եթե զանգահարում են կամ որեւէ այլ եղանակով կապ են հաստատում եւ ներկայանում Կենտրոնական բանկի անունից եւ խնդրում կամ որեւէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից եւ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որեւէ գործողություն, որեւէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ եւ անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1777
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW