Ամիօ բանկում հավատում են, որ թիմի զարգացումը բանկի ամենաարժեքավոր ներդրումներից է։ Վերջին երկու տարում բանկի աշխատակիցները անցել են ընդհանուր առմամբ 52.000 ժամ վերապատրաստում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից միջինում մասնակցել է մոտ 5 վերապատրաստման կուրսի:Բանկային ոլորտի բարդ ու պատասխանատու միջավայրում համակարգված գիտելիքը ամենակարեւոր հիմքն է։ Այդ պատճառով բոլոր աշխատակիցները մասնակցում են պարտադիր դասընթացների, որոնք ապահովում են որակի, անվտանգության եւ պրոֆեսիոնալիզմի միասնական չափանիշ։Ամիօ թիմի անդամները հնարավորություն ունեն նաեւ մասնակցելու նեղ մասնագիտական, լեզվի ուսուցման եւ միջազգային դասընթացների, ներառյալ․• Անգլերենի դասընթացներ՝ մասնագիտական հաղորդակցման մակարդակի բարձրացման համար,• Լրացուցիչ վերապատրաստումներ ոլորտային մասնագետների համար՝ ֆինանսական վերլուծությունից մինչեւ հաճախորդների փորձի կառավարում,• Արտասահմանյան ծրագրեր՝ 50 մասնագետ արդեն մասնակցել է դասընթացների արտերկրում, ներառյալ Harvard Business School-ի հեղինակավոր ծրագրերը։Տեխնիկական գիտելիքից բացի, Ամիօն հատուկ ուշադրություն է դարձնում փափուկ հմտությունների (soft skills) զարգացմանը։ Այս ուղղությամբ անցկացվել է 27 թեմատիկ դասընթաց, որոնց մասնակցել է 1028 աշխատակից։Առանձնահատուկ կարեւորություն է տրվում նաեւ ղեկավարների զարգացմանը: Ներդրվել է բանկի ղեկավարների զարգացման Amio LeadUp ծրագիրը, որը բացի հիմնական ղեկավարման եւ առաջնորդման գիտելիքներ տրամադրելուց, միտված է ձեւավորելու ընդհանուր կառավարչական մշակույթ:Բանկում ձեւավորվել է նաեւ ներքին ուսուցանողների թիմ, որը նպաստում է գիտելիքների եւ փորձի փոխանակմանը եւ բանկի աշխատակիցների ներուժի բացահայտմանը: Ներդրվել է նաեւ ուսուցման առցանց համակարգ, ինչը ուսուցումը դարձնում է էլ ավելի դինամիկ, հասանելի եւ նորարարական:«Ամիօ բանկում վերապատրաստումը մեկանգամյա նախաձեռնություն չէ․ այն բանկի մշակույթի անբաժան մասն է եւ ուղղված է թիմի շարունակական աճին»«- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ծանոթացեք Ամիօ բանկի ազատ հաստիքներին այստեղ եւ դարձեք ամենապրոգրեսիվ բանկի մի մասը:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1182