Երկրորդ տարին անընդմեջ Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է 2025թ. «Անշարժ գույքի ոլորտի լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը: Մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի կողմից հաշվետու ժամանակահատվածում ներկայացված մի շարք նորարարական լուծումների համար, որոնք զգալիորեն պարզեցրել են հիփոթեքի ստացման գործընթացն ու ընդլայնել վարկավորման հասանելիությունը։ Նշվում է, որ Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ պահպանում է Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարի դիրքը` շուկայի շուրջ 23% մասնաբաժնով (30.09.2025թ. դրությամբ): Euromoney պարբերականը նշում է, որ անշարժ գույքի ոլորտում բանկի գրանցած հաջողությունները մեծապես պայմանավորված են նաեւ MyHome էկոհամակարգի շարունակական զարգացմամբ։ Մասնավորապես, արդեն իսկ հանդիսանալով առաջնային շուկայում ամբողջությամբ թվային հիփոթեք տրամադրող միակ բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկն ընդլայնել է իր հարթակի ընձեռած հնարավորությունները՝ 2024թ. տարեվերջին գործարկելով հիփոթեքային վարկերի րոպեների ընթացքում առցանց հաստատման հնարավորությունը նաեւ երկրորդային շուկայի համար։ Այս նորարարությունը նախկինում շուրջ 10 աշխատանքային օր տեւող գործընթացը կրճատել է մինչեւ մի քանի րոպե՝ զգալիորեն արագացնելով գործարքները։ Հատկանշական է, որ Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվում է MyHome-ի միջոցով, ինչը փաստում է հարթակի առաջատար դիրքն ու օգտագործողների վստահությունը։Euromoney-ն ընդգծում է, որ հարթակը զգալիորեն ընդլայնվել է` վերածվելով անշարժ գույքի հետ կապված ծառայություններ մատուցող լիարժեք էկոհամակարգի։ Վերջին տարվա ընթացքում MyHome-ի օգտատերերի թիվն աճել է 42%-ով, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը եռապատկվել է։ Բացի այդ, անհատ վաճառողները եւս հնարավորություն են ստացել իրենց անշարժ գույքը ցուցադրել հարթակում: Արդյունքում` հարթակում ներկայացված է ավելի քան 6000 անշարժ գույք 98 կառուցապատողի ու ավելի քան 35 բրոքերային ընկերության կողմից, ներառյալ` արտերկրում: Հարթակում ներկայացված են նաեւ զեղչեր եւ այլ արտոնություններ վերանորոգման ծառայությունների, կահույքի ու տեխնիկայի խանութների կողմից: Հաշվետու ժամանակահատվածում MyHome հարթակում ներդրվել է նաեւ վերանորոգման հաշվիչ` հարթակի օգտատերերին հնարավորություն ընձեռելով մի քանի պարզ հարցի պատասխանելով ստանալ վերանորոգման նախահաշվարկ:«Երկրորդ տարին անընդմեջ անշարժ գույքի ոլորտում լավագույնը ճանաչվելը մեզ համար մեծ պատիվ է եւ միաժամանակ՝ վստահություն շարունակելու նոր եռանդով։ Ամերիաբանկը հետեւողականորեն ներդնում է նորարարական լուծումներ՝ մեր գործընկեր կառուցապատողների հետ համագործակցությամբ ձգտելով տան ձեռքբերման գործընթացը դարձնել առավել պարզ, արագ ու հասանելի, եւ MyHome հարթակի վերափոխումն ամբողջական էկոհամակարգի կարեւոր առաջընթաց է այս ուղղությամբ։ Այս մրցանակը եւս մեկ անգամ հաստատում է, որ մեր նախաձեռնություններն իրապես նպաստում են շուկայի որակական բարելավմանը։ Շնորհակալ ենք Euromoney-ին մեր աշխատանքը բարձր գնահատելու համար»,- ասել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:Նշվում է, որ Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարն է. 2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում կազմել է 22.8%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 372.5 մլրդ ՀՀ դրամը։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 4483