Հայէկոնոմբանկը, ամրապնդելով Հոլանդական ձեռնարկատիրական զարգացման բանկի (FMO) հետ երկարաժամկետ համագործակցությունը, ստորագրել է $30 միլիոնի 4-րդ վարկային պայմանագիրը՝ վերոնշյալ գործընկեր-հաստատության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը հասցնելով մոտ $100 միլիոնի։Բանկից հայտնում են, որ այս ֆինանսավորման փաթեթը կուղղվի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին, կանանց եւ երիտասարդ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտին եւ կանաչ նախագծերին՝ նպաստելով երկրի տնտեսության կայուն զարգացմանը։Հայէկոնոմբանկը համագործակցում է FMO-ի հետ 2010 թվականից, որը, որպես առաջատար ներդրող, աջակցում է զարգացող երկրների եւ զարգացող շուկաների կայուն մասնավոր հատվածին՝ ներդրումներ կատարելով հավակնոտ նախագծերում եւ ընկերություններում։ «Մեզ համար նշանակալի է ընդլայնել մեր ռազմավարական գործընկերությունը FMO-ի հետ։ Մենք շնորհակալ ենք FMO թիմին մեր երկրում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը միտված համատեղ կարեւոր նախագծերի իրականացման եւ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար։ Այս նոր վարկը եւս մեկ կարեւոր քայլ է Հայէկոնոմբանկի եւ FMO-ի միջեւ երկարաժամկետ համագործակցության ամրապնդման համար»,- ասել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը:«Մենք շատ ուրախ ենք խորացնել մեր հարաբերությունները Հայէկոնոմբանկի հետ։ Միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելը կարեւոր է երկրի տնտեսական զարգացման համար, եւ այս վարկի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս հուսալի, լավ ցուցանիշներ ապահովող բանկին շարունակել իր ջանքերը՝ նվազեցնելու անհավասարությունը ամբողջ Հայաստանում»,- նշել է FMO-ի ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Ռուհի Քոշգունը: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3609