Evocabank-ը ճանաչվել է լավագույն թվային բանկը Հայաստանում 2025

27.11.2025 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Global Finance #Evocabank
Global Finance հեղինակավոր ամսագիրն արդեն 9-րդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչում է որպես լավագույն թվային բանկը Հայաստանում։

«2025-ն առանձնահատուկ էր, քանի որ բանկը նշեց իր 35 ամյակը։ Evocabank-ն արդեն 35 տարի իր հաճախորդների կյանքը դարձնում է ավելի հարմար, առաջարկում է լավագույն թվային լուծումները եւ ձեւավորում ժամանակակից բանկինգի մշակույթ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: 

Global Finance ամսագրի մասին

Հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,050 օրինակով եւ տարածվում 192 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պատասխանատու են բազմազգային ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ եւ հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի ավելի քան 30 տարվա ժառանգության վրա: 

Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի եւ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:
Դիտում՝ 1921
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW