Ֆասթ Բանկը Նոր Նորքում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը

26.11.2025 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Նոր Նորք
Ֆասթ Բանկը Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 19/10 հասցեում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը։ 

Բանկից հայտնել են, որ թվային նորարարություններով զինված նորաբաց մասնաճյուղը մատուցում է ամբողջական բանկային ծառայություններ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց, իսկ բանկի անձնակազմը պատրաստ է հաճախորդներին տրամադրել բարձրակարգ խորհրդատվություն։

«Մասնաճյուղն ունիվերսալ է, հիմնական նպատակներից է նաեւ հասարակության ֆինանսական կրթումը: Այստեղ մենք նպատակ ունենք հաճախորդներին ծանոթացնելու ժամանակակից բանկային ծառայությունների եւ պրոդուկտների հետ, ինչպես նաեւ ներկայացնելու դիջիթալ բենքինգի հնարավորությունները եւ առավելությունները»,- ասել է Ֆասթ Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանը:

Նորաբաց մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել Ֆասթ Բանկի ամբողջական ծառայությունների փաթեթից՝ հաշիվների վարումից մինչեւ վարկային եւ ավանդային ծրագրեր։ Մասնաճյուղը համալրված է նաեւ թվային լուծումներով, որոնք հնարավորություն են տալիս արագ եւ արդյունավետ կազմակերպել ֆինանսական գործարքները։

Ֆասթ Բանկը վերջին շրջանում վերաբրենդավորել է մասնաճյուղերը՝ միաժամանակ բացելով նորերը։ Նշվում է, որ 38-րդ սրահի բացումը եւս մեկ անգամ ընդգծում է բանկի հետեւողական ռազմավարությունը՝ լինել առավել մոտ հաճախորդներին եւ ընդլայնել մատչելիությունը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW