Telcell ընկերությունն ու Koreez կրթական ծրագիրն ընդլայնում են համագործակցությունը: Փոխըմբռնման հուշագրի առանցքում կրթության զարգացումն ու տարածումն է: «Մենք Koreez կրթական ծրագրի հետ համագործակցության հուշագիր ենք ստորագրում եւ դրանով ավելի խորացնում մեր համագործակցությունը՝ վերածելով գործընկերային հարաբերություններն ավելի ռազմավարական համագործակցության: Մեր նախորդ համագործակցության փորձը բավական արդյունավետ էր: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը»,- ասել է Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը: Նշվում է, որ Koreez-ը բավականին լուրջ ներդրում ունի երեխաների կրթության զարգացման գործում: Տեխնոլոգիական ոլորտի առաջատար Telcell ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում եւս մեծապես կարեւորում է կրթությունը: Այս ընդհանուր նպատակն ունենալով՝ 2025-ին Telcell-ն ու Koreez-ը համախմբել են ուժերը՝ երեխաների շրջանում խթանելու հատկապես մաթեմատիկայի նկատմամբ սերը: Koreez-Telcell-PhysMath մեծ մրցույթից մինչեւ տարբեր բլից մրցույթներ. անցած ճանապարհն ապացուցել է՝ ակնկալված արդյունքը տեսանելի է: «Դրանով իսկ մենք այսօր դնում ենք այս կորիզն այն պարարտ հողի մեջ, որը ժամանակի ընթացքում ծիլեր է տալու: Կարծում եմ՝ հենց սա է այն ապագայի, լավ ապագայի, վառ ապագայի գրավականը, որը մենք այսօր ստեղծում ենք: Կրթությունը մեր հիմքում, առանցքում է, դրա տարածումը մեր նպատակներից կարեւորագույնն է»,- նշել է Արտյոմ Ղազարյանը:Telcell-ի գլխավոր տնօրենը հավատացած է՝ մրցույթների մասնակից երեխաների ոգեւորությունը, նրանց հավատը, որ լավ կրթությամբ կարող են լավ ապագա կառուցել, ապացույց են, որ արված գործն իզուր չէ: Telcell-ի եւ Koreez-ի համագործակցությունն այսուհետ ավելի ընդլայնված բնույթ կունենա: Ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունն առանցքում ունենալով՝ այլ ուղղություններ՝ հումանիտար առարկաներ, եւս կընդգրկվեն ծրագրերում: «Այս համագործակցությամբ մենք զարկ ենք տալիս նոր ուղղությունների: Սա կբերի նոր մրցույթներ, սա կբերի նոր խաղայնացված հնարավորություններ, սա կբերի ուսուցչի ներգրավվածության բարձրացման: Սա պարզապես պայմանագիր չէ, որ մենք միասին ստորագրում ենք, սա մի ամբողջ տեսլական է, որն իր ուժը ցույց տվեց եւ ապացուցեց ամբողջ տարվա ընթացքում: Երկու կառույցներ, համախմբելով իրենց ուժերը, հավատացած են, որ Հայաստանի ապագան կրթված հասարակություն, կրթված երեխաներ ունենալն է: Իսկ դրա հիմքերը դրվում են դեռ դպրոցից»,- ասել է Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը: Նոր համագործակցությունը, որ ենթադրում է 3 տարվա ռազմավարական ծրագիր, էլ ավելի կընդլայնի 2025-ի հաջողությունները: «Սա ոչ միայն Koreez-ի համար է կարեւոր, սա ընդհանրապես մեր հասարակության համար է կարեւոր, որ կայացած, զարգացած ու տեխնոլոգիապես իրենց բարձր դիրքն ունեցող ընկերությունները կարեւորեն կրթությունը, ինչպես դա արեց Telcell-ը: Մենք շատ շնորհակալ ենք մեր գործընկերոջը, որովհետեւ այն հավատը, որ Telcell-ն ունի կրթության հանդեպ, իրապես զարկ կտա մեր հասարակությանը՝ հենց կրթության ուղղությամբ»,- նշել է Սուրեն Ալոյանը:Հաջորդ տարեսկզբից աշակերտները կարող են սպասել Telcell-ի եւ Koreez-ի համագործակցությամբ՝ ինչպես ավանդաբար անցկացվող, այնպես էլ նոր մրցույթների: Կլինեն բազում անակնկալներ:«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 1508