Evocabank-y եւ Arca-ն սկսել են խաղարկություն՝ «Փոխանցիր ArcaPay-ով եւ շահիր», որի ընթացքում բանկի հաճախորդներից 5-ը կարող է շահել iPhone 17 Pro։Նոյեմբերի 4-30-ը կատարեք 50,000 դրամ եւ ավելի փոխանցումներ EvocaTOUCH հավելվածի ArcaPay ֆունկցիայի միջոցով եւ ավտոմատ կերպով մասնակցեք խաղարկությանը։ArcaPay-ը Հայաստանի բանկերի եւ վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդների միջեւ հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է։ArcaPay ֆունկցիայի միջոցով կարող եք գումար փոխանցել հեռախոսահամարով՝ Ամերիաբանկի, ԱՄԻՕ Բանկի, ԱրարատԲանկի, Արդշինբանկի, Արմսվիսբանկի, Արցախբանկի, Բիբլոս Բանկի եւ Կոնվերս Բանկի հաճախորդներին:ArcaPay փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է՝• մուտք գործել EvocaTOUCH հավելված,• «Գործարքներ» բաժնից ընտրել «Փոխանցում հեռախոսահամարով» ենթաբաժինը,• այնուհետեւ ընտրել ArcaPay,• լրացնել ստացողի հեռախոսահամարը եւ բանկը,• ընտրել ելքագրվող հաշիվը եւ նշել գումարի չափը,• սեղմել փոխանցել, այնուհետեւ ստորագրել։Մինչեւ դեկտեմբերի 31-ը ArcaPay-ով փոխանցումները կլինեն առանց միջնորդավճարի:Խաղարկության ամփոփումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին 16:00-ին Evocabank-ի ինստագրամյան էջի ուղիղ եթերի ժամանակ:Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով ուղիղ եթերի ընթացքում։ Tweet Դիտում՝ 1703