5․312․038 ՀՀ դրամ․ սա «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա ցուցանիշն է, որն ամբողջությամբ փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Սիմֆոնիկ անտառ» ծրագրին։ Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբինն է, որն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել 20 000 ծառ, որից 6250-ը՝ «Մի դրամի ուժի» շնորհիվ։ Ծրագրի նոյեմբեր ամսվա շահառուն «Կանայք կլիմայում եւ էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ն է, որը «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնի համակազմակերպիչն է։ Հեքըթոնի նպատակն է խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների եւ լուծումների մշակումը, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանությանը եւ ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը։ ««Մի դրամի ուժը» հաճախ է աջակցում այն նախաձեռնություններին, որոնք փոխում են ապագան։ Այս ծրագիրը հենց այդ շարքում է, քանի որ հեքըթոնի արդյունքում կստանանք բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ մասնավորապես, թե ինչպես կարելի է տեխնոլոգիական առաջընթացը ծառայեցնել կենսաբազմազանության պահպանության գործին։ Հավատում ենք, որ այս հեքըթոնը կնպաստի նոր գաղափարների եւ լուծումների ծննդին՝ դեպի կայուն ու բնության հետ ներդաշնակ զարգացում», - նշել է Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։Նշվում է, որ հեքըթոնից առաջ մասնակիցները մասնակցել են կրթական բաղադրիչին՝ ուսումնասիրելով արհեստական բանականության գործիքակազմը եւ կենսաբազմազանությանը վերաբերող հիմնախնդիրները։ «AI4Biodiversity հեքըթոնը մեզ հնարավորություն է տալիս համադրել տեխնոլոգիան ու բնությունը՝ ապացուցելով, որ Հայաստանի նման փոքր, բայց ստեղծագործ երկիրը կարող է լինել գլոբալ լուծումների աղբյուր։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժի» եւ այլ համախոհների հետ հնարավոր է դառնում նման նախաձեռնությունները կյանքի կոչել։ Այսօրվա միջոցառումը կարող է դառնալ մեկնարկային կետ ոչ միայն Հայաստանի փորձն այս ուղղությամբ ամրապնդելու, այլ նաեւ միջազգային գործընկերներին ներգրավելու եւ համատեղ նախագծեր իրականացնելու համար՝ 2026 թ․ COP17 համաժողովին ընդառաջ եւ ընթացքում»,- ասել է Հեքըթոնի համակազմակերպիչ, «Կանայք կլիմայում եւ էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը։«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 6854