Evocabank-ը Robust Armenia 2025 կոնֆերանսի գլխավոր գործընկերն է

07.11.2025 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Robust Armenia
Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Robust Armenia 2025 կոնֆերանսը «Արդյունավետությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության բանալին» թեմայով։

Կոնֆերանսի նպատակն է ներկայացնել Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման եւ արդյունավետության բարձրացման հնարավորությունները, ինչպես նաեւ կայուն զարգացման եւ ESG օրակարգի կիրառական նշանակությունը։


Կոնֆերանսի ընթացքում նախատեսված են պանելային քննարկումներ։ Որպես խոսնակ ելույթ կունենա նաեւ Evocabank-ի Կորպորատիվ վարկավորման վարչության ղեկավար Կարեն Վարդանյանը:

Առաջին Robust Armenia կոնֆերանսը կայացել է 2024 թվականին, որից հետո էլ որոշվել է այն շարունակել ամենամյա ձեւաչափով։

Միջոցառման կազմակերպիչները շեշտել են, որ Robust Armenia-ն նպատակ ունի ձեւավորել իրական հարթակ շահագրգիռ քննարկումների եւ արդյունավետ լուծումների որոնման համար։

«Evocabank-ը միշտ աջակցում է այսպիսի կարեւոր նախաձեռնություններին եւ հանդիսանալով Robust Armenia կոնֆերանսի գլխավոր գործընկերը՝ շարունակում է նպաստել Հայաստանի էներգետիկ եւ տնտեսական զարգացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1941

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW