ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցության» մրցանակին` 2024 թվականի ընթացքում SWIFT փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար:ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը նշել է, որ պարտավորեցնող է նման հեղինակավոր կառույցի կողմից բարձր գնահատականի արժանանալը: «Commerzbank AG բանկի կողմից ստացված «Որակի գերազանցության» հերթական մրցանակը հավաստումն է առ այն, որ որակը եւ հուսալի համագործակցությունը կարող են բացառապես օրինաչափ լինել, որը երաշխավորում է բանկի կողմից իրականացվող միջազգային փոխանցումների բարձր մակարդակի սպասարկումը։ Բանկի համար կարեւոր է ոչ միայն համագործակցության հաստատումը միջազգային նշանավոր ֆինանսական հաստատությունների հետ, այլ գործարար հարաբերությունների մշտապես բարելավվող որակը եւ փոխգնահատանքը։ Մրցանակը պարտավորեցնում է մեզ շարունակելու աշխատել նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ»,- ասել է Զարուհի Մելքոնյանը։Նշվում է, որ միջազգային գործընկերների կողմից հերթական բարձր գնահատականն «ամրապնդում է ԱրարատԲանկի՝ վստահելի եւ կայուն գործընկերոջ համբավը»:Բանկից հիշեցում են, որ ԱրարատԲանկն առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: «ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի փորձառու բանկերից մեկը՝ գործունեությունն ուղղելով լավագույն միջազգային եւ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առեւտրի ֆինանսավորման, ներդրումային եւ թվային բանկինգի ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն»,- ասվում է հաղորդագրությունում: ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4122