Ի՞նչ եք կարծում, մարդիկ ընտրում են այնպիսի ընկերություններ, որոնց ծառայություններից օգտվելը հեշտ է, արագ եւ պարզ, թե՞ այնպիսի ընկերություններ, որոնցից օգտվելու համար պետք է տրամադրել ավելի շատ ժամանակ եւ գործադրել հավելյալ ջանքեր։Ամիօ բանկը իր գործունեության երկու տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է CES (Customer Effort Score) ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե որքան հեշտ է հաճախորդների համար օգտվել բանկի ծառայություններից։«Միջազգային փորձը վկայում է, որ մարդկանց մեծ մասը նախընտրում է այն ապրանքանիշերը, որոնք ապահովում են հեշտ, հստակ եւ սահուն փորձառություն։ Որքան քիչ ջանք է պահանջվում հաճախորդից՝ խնդիր լուծելու, գնում կատարելու կամ ծառայությունից օգտվելու համար, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կվերադառնա եւ կշարունակի վստահել տվյալ բրենդին», - ասվում է բանկի հաղորդագրությունում:2025 թվականի տվյալներով՝ Ամիօ բանկի CES ցուցանիշը տատանվում է 6.24-6.26 միջակայքում (առավելագույն գնահատականը՝ 7)։«Բանկի նպատակն է կառուցել երկարաժամկետ եւ կայուն հարաբերություններ իր հաճախորդների եւ հասարակության հետ։ Ուստի Ամիօն շնորհակալություն է հայտնում իր հաճախորդներին շարունակական հետադարձ կապի համար եւ խրախուսում է կիսվել բանկի ծառայությունների ու սպասարկման վերաբերյալ իրենց մտահոգություններով եւ առաջարկներով։Այսուհետեւ Ամիօ բանկի հաճախորդ դառնալն ավելի հեշտ է․ գործընթացը տեւում է ընդամենը մի քանի րոպե։ Պարզապես անհրաժեշտ է ներբեռնել AMIO Mobile հավելվածը եւ գրանցվել առցանց»,- ասվում է հաղորդագրությունում:Գործում է հատուկ առաջարկ․ Ամիօ բանկի նոր քարտապանները (սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից) ստանում են 5% քեշբեք ամեն ամիս։ Առաջարկի մանրամասները՝ այստեղ։Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1443