30.09.2025թ. դրությամբ Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի վարկային պորտֆելը կազմել է 943 մլրդ դրամ, տարեկան աճը կազմել է շուրջ 33%։ Աճի նման տեմպի շնորհիվ բանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր կորպորատիվ ֆինանսավորողը՝ Հայաստանում գործող տեղական եւ միջազգային ընկերություններին առաջարկելով անհատական ֆինանսական լուծումներ։ Բանկից հայտնում են, որ հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ վարկավորման շուկայում բանկի մասնաբաժինը կազմել է 24%` տարեկան ավելանալով 1.5 տոկոսային կետով։Արդեն 31.10.2025թ.-ի դրությամբ բանկի կորպորատիվ պարտավորությունների համախառն պորտֆելը՝ ներառյալ լիզինգը, ֆակտորինգը, բանկային երաշխիքներն ու ակրեդիտիվները, գերազանցել է 1 տրիլիոն դրամը, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգում:Նշվում է, որ Ամերիաբանկն ունի դիվերսիֆիկացված կորպորատիվ վարկային պորտֆել, որն ընդգրկում է տնտեսության հիմնական ճյուղերը՝ շինարարություն, գյուղատնտեսություն, մեծածախ եւ մանրածախ առեւտուր, հանքարդյունաբերություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն եւ կապ, կեցություն եւ հանրային սնունդ, ծառայություններ եւ այլն։ «Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունը եւ ներդնում ենք բոլոր ջանքերը` ապահովելու վերջիններիս դրական փորձառությունը համագործակցության բոլոր փուլերում։ Մենք ձգտում ենք ապահովել արագ, ճկուն եւ անհատականացված սպասարկում՝ հիմնված մեր հաճախորդների կարիքների խորքային ուսումնասիրության վրա։ Մեկ տրիլիոնի շեմի հատումը մեզ համար ոչ միայն նոր բարձունքի նվաճում է, այլ նաեւ պարտավորեցնող արդյունք՝ շարունակելու աջակցել հայկական բիզնեսի կայուն աճին եւ տնտեսության զարգացմանը՝ առաջարկելով ֆինանսավորման նորարար լուծումներ»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը։Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 6136