€5 միլիոն կտրամադրվի Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարելավման համար

30.10.2025 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմակայան #Եվրահանձնաժողով
Եվրոպական հանձնաժողովը €5 միլիոն ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին։ 

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագիրը:

Գումարը նախատեսվում է ուղղել երկու հիմնական խնդրի լուծման։ Առաջինը Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) միջուկային անվտանգության բարձրացումն է։ Աջակցություն կտրամադրվի ՀԱԷԿ-ի սթրես-թեստի արդյունքում մշակված ազգային պլանում ներառված եւ դեռեւս չիրականացված միջոցառումների համար։ Երկրորդ ուղղությամբ ֆինանսական աջակցություն կտրամադրվի միջուկային ոլորտը կարգավորող մարմիններին՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին եւ «Միջուկային ու ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնին»:
Դիտում՝ 1868

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW