ԱրմՍվիսԲանկը դարձել է IPRA Golden World Awards 2025-ի հաղթող՝ Climate Change and Literacy անվանակարգում

28.10.2025 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՍվիսԲանկ #IPRA Golden World Awards 2025
ԱրմՍվիսԲանկը հայտարարում է, որ բանկի «Climate Intelligence: ArmSwissBank Leads Green» արշավը հաղթող է ճանաչվել հեղինակավոր IPRA Golden World Awards 2025 մրցանակաբաշխության «Climate Change and Literacy» անվանակարգում։

IPRA-ն, որը ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպության կողմից, հանրային կապերի պրոֆեսիոնալ մասնագետների առաջատար միջազգային ցանց է, որն իր գործունեությամբ նպաստում է էթիկայի բարձր չափանիշներով եւ արդյունավետ հաղորդակցման մշակույթի զարգացմանը ամբողջ աշխարհում։

Տարեկան անցկացվող Golden World Awards մրցանակաբաշխությունը, որը հիմնադրվել է 1990 թվականին, գնահատում է հանրային հարաբերությունների միջազգային լավագույն փորձերը եւ այն արշավները, որոնք նշանակալի ներդրում են ունենում Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների (SDG) իրականացման գործում:

«ԱրմՍվիսԲանկի Climate Intelligence: ArmSwissBank Leads Green արշավը հաջողությամբ բարձրացրել է կլիմայական գործողությունների մասին իրազեկվածությունը, ներդրել է կանաչ գործելակերպեր բանկի գործունեության մեջ եւ ներգրավել է գործընկերներ Հայաստանում ու միջազգային հարթակներում: Այն արտացոլում է բանկի հանձնառությունը կայուն ֆինանսների եւ կլիմայի վերաբերյալ գիտակցված որոշումների խթանման ոլորտում»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Գանայի հանրապետության մայրաքաղաք Աքրայում. ներկա է գտնվել ամբողջ աշխարհից ավելի քան 200 մասնակից: 

«Այս մրցանակը ընդգծում է ԱրմՍվիսԲանկի տեղն այն միջազգային կազմակերպությունների շարքում, որոնք արժանացել են ճանաչման՝ իրենց ազդեցիկ եւ թիրախային նախաձեռնություններով` միավորելով գերազանցությունը հաղորդակցման հմտություններում Կայուն զարգացման նպատակների (SDG) հետ»,- ասվում է հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW