IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր

28.10.2025 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #BACEE 50
Հոկտեմբերի 20–21-ին IDBank-ը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) 50-րդ հոբելյանական միջազգային բանկային համաժողովին՝ որպես արծաթե հովանավոր։ 

Բանկից հայտնել են, որ համաժողովը նվիրված էր Ասոցիացիայի 25-ամյակին եւ տեղի ունեցավ Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ համախմբելով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Հարավարեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բանկային եւ ֆինանսական ոլորտների առաջատար ղեկավարներին ու մասնագետներին։

Բանկը ներկայացնում էր Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Նա նաեւ մասնակցել է տարածաշրջանային բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը՝ խոսելով տարածաշրջանի ֆինանսական միջավայրի ձեւավորող հիմնական մարտահրավերների, ռազմավարությունների եւ հաջողության օրինակների մասին։

«IDBank-ի մասնակցությունը եւս մեկ անգամ ընդգծում է միջազգային համագործակցության, տարածաշրջանային գործընկերության զարգացման եւ ֆինանսական ծառայությունների նորարարական մոտեցումների նկատմամբ հանձնառությունը։ 2025 թվականի ապրիլին պաշտոնապես միանալով BACEE-ին՝ բանկը շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային ֆինանսական համայնքում եւ նպաստել զարգացող շուկաներում բանկային համակարգի ապագայի վերաբերյալ երկխոսությանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 7996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW