Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 133.62 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 102.85 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 29․9%):2025թ. երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Արդշինբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 31.9 մլրդ դրամի հարկ:Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 292․4%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 5-րդն է:Ամերիաբանկը՝ 24․99 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2024թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 20.44 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 22.3%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 6-րդն է:Հաջորդում են Ակբա բանկը՝ 11.25 մլրդ դրամ (19-րդ տեղ, աճ՝ 2.9%), Ինեկոբանկը՝ 9.96 մլրդ դրամ հարկերի ծավալով (23-րդ տեղ, աճ՝ 4.8%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Կոնվերս Բանկը՝ պետբյուջե վճարելով 6.45 մլրդ դրամ հարկ (38-րդ տեղ, անկում՝ 3%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.Յունիբանկը ՝ 6.04 մլրդ դրամ (39-րդ տեղ, անկում ՝ 10․2%),IDBank-ը՝ 6.02 մլրդ դրամ (40-րդ տեղ, աճ՝ 12․6%), Evocabank-ը՝ 5.53 մլրդ դրամ (47-րդ տեղ, աճ ՝ 18․5%)ԱրարատԲանկը՝ 4․81 մլրդ դրամ (53-րդ տեղ, անկում ՝ 3.9%),Հայէկոնոմբանկը՝ 4.69 մլրդ դրամ (55-րդ տեղ, աճ՝ 11․5%),ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 4.4 մլրդ դրամ (58-րդ տեղ, աճ՝ 0․5%),Արմսվիսբանկը՝ 3․76 մլրդ դրամ (72-րդ տեղ, աճ ՝ 65.8%)Ամիօ Բանկը՝ 3.74 մլրդ դրամ (73-րդ տեղ, աճ ՝ 9․8%),Ֆասթ Բանկը՝ 3.64 մլրդ դրամ (76-րդ տեղ, աճ ՝ 6․2%),Արդշինինվեստբանկը՝ 2.43 մլրդ դրամ (108-րդ տեղ, անկում՝ 44.3% (նախկինում՝ HSBC Հայաստան)),Մելլաթ Բանկը՝ 1.62 մլրդ դրամ (165-րդ տեղ, աճ՝ 18%),Արցախբանկը՝ 1.47 մլրդ դրամ (186-րդ տեղ, աճ ՝ 21․6%)Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.93 մլրդ դրամ (288-րդ տեղ, աճ՝ 13.7 %)։Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1388