Յունիբանկը գործարկել է առցանց հերթագրման համակարգ

27.10.2025 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #հերթագրման համակարգ
Յունիբանկը գործարկել է հերթի ամրագրման առցանց ծառայություն, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս նախապես պլանավորել մասնաճյուղ այցելությունը՝ ընտրելով սպասարկման համար հարմար օր ու ժամ:

Առցանց հերթագրման համակարգը նախատեսված է բանկում սպասարկման հարմարավետությունն էլ ավելի բարելավելու եւ հաճախորդների համար սպասման ժամանակը կրճատելու համար։

Ամրագրումը ձեւակերպելու համար անհրաժեշտ է մուտք գործել Յունիբանկի կայք եւ ընտրել հետաքրքրող ծառայությունը, մասնաճյուղը, այցելության ամսաթիվն ու ժամը: Հաստատումից հետո հաճախորդը կստանա անհատական կոդ, որն այցելության օրը պետք է մուտքագրել ընտրված մասնաճյուղի տերմինալ:

«Առցանց հերթագրման համակարգը Յունիբանկի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը եւ հաճախորդների փորձի բարելավմանն ուղղված թվային վերափոխման ռազմավարության մի մասն է։ Յունիբանկը շարունակելու է զարգացնել թվային լուծումները՝ հաճախորդների սպասարկման համար ապահովելով առավել հարմարավետ եւ ժամանակակից պայմաններ»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 6807

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW