«Տնտեսության կառուցվածքում կլինեն ֆունդամենտալ փոփոխություններ»

23.10.2025 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
# Փաշինյան #տնտեսություն #արտահանում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ երկրի տնտեսության կառուցվածքում առաջիկայում տեղի կունենան ֆունդամենտալ փոփոխություններ:

«Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է: Արդեն երկու օր է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ցուցանիշներին՝ Փաշինյանը նշել է, որ այսօրվա դրությամբ արձանագրվել է արտահանման 13.8% աճ նախորդ տարվա դրությամբ.

«Ծիրանի դեպքում արձանագրվել է 25.5% աճ, սալորի դեպքում՝ 61.1% աճ, դեղձի դեպքում՝ 87.1% աճ, կեռասի դեպքում՝ 123% աճ, տանձի դեպքում՝ 245% աճ, լոլիկի դեպքում՝ 12% աճ, պղպեղի դեպքում՝ 62% աճ, կաղամբի դեպքում՝ 843% աճ, սմբուկի դեպքում՝ 72% աճ, հատով ծաղիկի դեպքում՝ 6.4% աճ, տոննայով՝ 116% աճ»: 

Նրա խոսքով՝ նման ցուցանիշը կապված է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմամբ:   
Դիտում՝ 1442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW