Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին

20.10.2025 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Պարամարզիկ
Պարափաուերլիֆթինգի 2025 թվականի Աշխարհի առաջնությունից Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները վերադարձել են երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալով: Մրցաշարին մասնակցությանն աջակցել է նաև Կոնվերս Բանկը:


Հայ մարզիկների վերադարձից հետո նրանց այցելել եւ մարզումների պայմաններին է ծանոթացել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
 


ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի հետ նա շրջել է մարզասրահում, անմիջական զրույց է ունեցել Աշխարհի առաջնությունից հայ մարզիկների տպավորությունների, առաջիկա ծրագրերի եւ հավակնությունների մասին:


Այցի շրջանակում Պարափաուերլիֆթինգի 2025 թվականի Աշխարհի առաջնության մրցանակակիրներին խրախուսական նվերներ են հանձնվել: Քննարկել են նաեւ համագործակցության հեռանկարները:
Դիտում՝ 1502

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW