ԿԲ-ն զգուշացնում է՝ լիցենզիա չի տրամադրել

17.10.2025 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ
Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի եւ տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ:
 
Կենտրոնական բանկից հայտնել են, որ ընկերությանը չի տրամադրվել որեւէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետեւաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
 
«Զեղծարարություններից եւ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել եւ օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 2462

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW