CaseKey նախագծի թիմը կմասնակցի Մյունստերի համալսարանի բիզնես խնդիրների լուծման մրցույթին

13.10.2025 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #CaseKey
Հոկտեմբերի 14-19-ը CaseKey նախագծի հավաքական թիմը կմասնակցի Մյունստերի համալսարանի քեյս ակումբի կողմից կազմակերպվող բիզնես խնդիրների լուծման մրցույթին։

Գերմանիայում անցկացվող մրցույթը տարվա երրորդ միջազգային մրցույթն է, որին հայկական թիմի մասնակցությունը հովանավորում է Բիբլոս Բանկ Արմենիան։ 2024 թ․ ի վեր՝ բանկը ֆինանսավորել է CaseKey հավաքական թիմերի մասնակցությունը 4 հեղինակավոր  միջազգային մրցույթի Բուդապեշտում, Բելգրադում եւ Մյունստերում։

Մյունստերի մրցույթն անցկացվում է արդեն 9-րդ անգամ։ Այն Եվրոպայի ամենահեղինակավոր մրցույթներից է, որի ընթացքում մասնակիցներն աշխատում են Գերմանիայի առաջատար ընկերությունների տրամադրած բիզնես խնդիրների վրա։  

Գերմանիա մեկնելուց առաջ հայկական թիմին, ավանդույթի համաձայն, հաջողություն է մաղթել Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ֆինանսավորում է CaseKey նախագծի ապագա նորարարների մասնակցությունը միջազգային մրցույթներին, քանի որ նման հարթակները տալիս են գիտելիք, որը դասասենյակում գուցե հասանելի չլինի։ Միջազգային մրցույթին մասնակցելով՝ երիտասարդները ոչ միայն մրցելու են այլ թիմերի հետ, այլեւ տեսնելու են՝ ինչպես են մտածում իրենց հասակակիցները Հայաստանից դուրս, ինչպես է բիզնեսը հարմարվում փոփոխվող աշխարհին, ու թե ինչպես են գաղափարներն արդյունք տալիս։ Ակնկալում ենք, որ այս մրցույթից նույնպես երիտասարդ մասնագետները կքաղեն առավելագույնը»,- մասնակիցների հետ բիզնես նախաճաշի ժամանակ ասել է Հայկ Ստեփանյանը։

«Մյունստերի միջազգային բիզնես քեյս մրցույթին մեր մասնակցությունը եւս մեկ հնարավորություն է՝ ցույց տալու, որ հայկական թիմերն արդեն վստահորեն կանգնում են համաշխարհային հարթակներում։ Նման փորձառությունները ոչ միայն մեծացնում են ուսանողների գիտելիքներն ու հմտությունները, այլեւ ներկայացնում են մեր երկրի ստեղծարար ու աշխատասեր երիտասարդությանը միջազգային ասպարեզում։ Այս ամենը հնարավոր է դառնում այնպիսի գործընկերոջ շնորհիվ, ինչպիսին Բիբլոս Բանկ Արմենիան է․ Բանկի շարունակական աջակցությունն արդեն չորրորդ անգամ հնարավորություն է տալիս CaseKey-ի թիմին արժանապատվորեն ներկայացնելու Հայաստանն արտերկրում»,- նշել է CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։

Մյունստերի մրցույթին մասնակցում է 12 թիմ Կանադայից, Մեքսիկայից, Հոնկոնգից, Իռլանդիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Լիբանանից եւ Հայաստանից։

Հայկական թիմի անդամները 4 են՝ ներառյալ 3 փորձառու երիտասարդ, որոնք նախորդ տարիներին նույնպես մասնակցել են բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթների։

«Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի կողքին է արդեն երեք տարի՝ 2025թ․ դառնալով նախագծի ռազմավարական գործընկերը։ Կրթությունը բանկի առաջնային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկն ամեն տարի ներդրումներ է կատարում տարբեր որակյալ կրթական նախագծերում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

Բիբլոս Բանկ Արմենիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3825
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW