Բիբլոս Բանկ Արմենիան 4 միլիոն դրամ է նվիրաբերել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

10.10.2025 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա
Բիբլոս Բանկ Արմենիան 4 միլիոն դրամ է նվիրաբերել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին։

«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը տարիներ շարունակ զբաղվում է երեխաների առողջության հարցերով եւ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տարբեր մարզերում առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժման համար։ Բանկի համեստ ներդրումը հիմնադրամին կօգնի անհրաժեշտ բուժօգնությունը եւ խնամքը հասանելի դարձնել ավելի շատ մանուկների»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Մեզ համար կարեւոր է աջակցել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որն ամեն օր կյանքեր է փոխում։ Հիմնադրամը երեխաներին ու նրանց ընտանիքներին ապահովության զգացում է տալիս իրենց կյանքի ամենադժվար պահերին։ Բիբլոս Բանկ Արմենիան մշտապես կանգնած է կազմակերպությունների կողքին, որոնք երեխաների առողջությանը մոտենում են մարդասիրությամբ եւ անկեղծ նվիրումով»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին սատարելը մեծ նվիրում եւ անհապաղ քայլեր պահանջող առաքելություն է։ Մենք խորապես շնորհակալ ենք Բիբլոս Բանկ Արմենիային՝ այս գործում մեր կողքին լինելու եւ մեր տեսլականին ու նվիրվածությանը միանալու համար։ Վստահ ենք, որ նրանց աջակցությունը կօգնի ավելի շատ երեխաների ունենալ առողջ ու լիարժեք մանկություն»,- ասել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Հիմնադրամի հիմնական ծրագրերն են առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բարձրորակ բուժման կազմակերպումը Հայաստանում ու արտերկրում, երեխաների շրջանում ծանր հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ աշխատանքները, գործընկեր հիվանդանոցների վերազինումը, ինչպես նաեւ բժիշկների միջազգային վերապատրաստումը։

«Կարեւորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից իրականացված ԿՍՊ ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ բանկի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 4363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW