Ֆասթ Բանկը Բարդերի ակումբի բարեգործական համերգի գլխավոր հովանավորն է

02.10.2025 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Բարդերի ակումբ
Ֆասթ Բանկի հովանավորությամբ եւ Բարդերի ակումբի նախաձեռնությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային թատրոնում կայացել է բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։ 

Հիմնադրամն իրականացնում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որը տարիներ շարունակ օժանդակում է սոցիալապես անապահով անձանց՝ ապահովելով նրանց տաք ու արժանապատիվ սնունդով։  

Բարեգործական համերգի ընթացքում հնչել են հեղինակային երգեր։ Բեմում Բարդերի ակումբի անդամներն էին, որոնք իրենց շուրջ համախմբել են տարբեր սերունդների երգահանների ու կատարողների։ 

Բարդերի ակումբի հնաբնակներն ու նորեկները ներկայացրել են ինչպես բոլորին հայտնի ու սիրված ստեղծագործություններ, այնպես էլ նոր երգեր՝ համեմված ժամանակակից հնչողությամբ։ 

«Ֆասթ Բանկը, հավատարիմ մնալով մշակութային արժեքների պահպանման իր առաքելությանը, այս անգամ եւս կանգնած էր Բարդերի ակումբի կողքին՝ աջակցելով հեղինակային երգի տարածմանը եւ սերունդների կապի ամրապնդմանը երաժշտության միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1385
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW