Հանրահայտ Rate.am հարթակը եւ IDBank-ը օրեր առաջ հայտարարել են նոր թվային ծառայության՝ Rate.Trading հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է արտարժույթի արագ, հարմար եւ շահավետ առքուվաճառքի համար: Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է․1. Rate.Trading հարթակում գրանցվելուց հետո սեղմել «Սինքրոնացնել» կոճակը։2. Ընտրել «ֆիզիկական» կամ «իրավաբանական» անձ տարբերակներից նախընտրելին։3. Դուք կվերահասցեավորվեք համապատասխան հարթակ՝ IDBanking.am կամ IDBusiness.am։4. Մուտք գործել IDBanking.am-ի կամ IDBusiness.am-ի ձեր օգտահաշիվ։5. Նշել այն առեւտրային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին (Եթե չունեք առեւտրային կամ բանկային հաշիվներ, ապա հարթակը կառաջարկի բացել դրանք)։6. Նշել այն բանկային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին։7. Վերջ․ Դուք սինքրոնացված եք եւ կարող եք կատարել գործարքներ։IDBank-ից հայտնել են, որ գործարքների իրականացման համար անհրաժեշտ են նաեւ օգտատիրոջ հաշվի հետ կապված տարբեր արժույթներով հատուկ առեւտրային հաշիվներ: Սինքրոնացման ընթացքում IDBank-ի առեւտրային հաշիվները ավտոմատ բացվում են հաճախորդի դիմումի հիման վրա, ինչը ապահովում է բարձր ֆինանսական անվտանգություն եւ հարմարավետություն: Եթե դուք արդեն IDBank-ի հաճախորդ եք, ապա կարող եք հաշիվ բացել IDBusiness.am հարթակում առցանց (իրավաբանական անձանց համար) կամ IDBanking.am հարթակում (ֆիզիկական անձանց համար), կամ էլ դիմելով բանկի ցանկացած մասնաճյուղ:Նշվում է, որ պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների եւ առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են լավագույն փոխարժեքները եւ գնահատում իրենց ժամանակը:Առեւտրային հաշիվների հեռավար սպասարկման վճարը կազմում է գործարքի գումարի 0,1%: Այս սակագինը կգործի մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։Այս պահին հարթակում հնարավոր է գործառնություններ իրականացնել շուկայում առավել պահանջված ինը արժույթներով՝ հայկական դրամ (AMD), ԱՄՆ դոլար (USD), եվրո (EUR), ռուսական ռուբլի (RUB), ԱՄԷ դիրհամ (AED), բրիտանական ֆունտ (GBP), չինական յուան (CNY), ճապոնական իեն (JPY) եւ շվեյցարական ֆրանկ (CHF):IDBANK-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6143