ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տուգանել է քսան միլիոն դրամով

30.09.2025 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության է ենթարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրամատակարարման գրաֆիկի եւ կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։

ՀԾԿՀ-ից հայտնել են, որ առաջին խախտման դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից չի պահպանվել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները: Երկրորդի դեպքում ընկերությունը հանձնաժողովի 21 հարցումներին պատասխանել է սահմանված ժամկետների խախտմամբ։ 

Նշվում է, որ հաշվի առնելով վարչական վարույթի շրջանակում հաստատված իրավախախտումները՝ ՀԾԿՀ-ն յուրաքանչյուր խախտման համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տուգանել է տասը միլիոն դրամ գումարի չափով։
Դիտում՝ 1526

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW