Evocabank-ը ներգրավել է $5.5 միլիոն ստորադաս փոխառություն responsAbility-ից

25.09.2025 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #responsAbility
Evocabank-ը ներգրավել է $5,500,000 ստորադաս փոխառություն responsAbility-ից, ինչը, ուղղվելով բանկի կապիտալի բուֆերների ավելացմանը, զգալիորեն կընդլայնի ՓՄՁ հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` այդպիսով նպաստելով բիզնես միջավայրի աշխուժացմանն ու տնտեսական առաջընթացին:

Բանկից հայտնել են, որ ներգրավված միջոցները կուղղվեն Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը։

«Այս համագործակցությունը կարեւոր քայլ է Evocabank-ի համար՝ նպաստելու կանանց ձեռնարկատիրության զարգացմանը եւ բիզնեսի նոր հնարավորությունների ընլայնմանը։ Մենք վստահ ենք, որ կանանց ղեկավարած ձեռնարկությունների աջակցությունը կնպաստի Հայաստանի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ գործարար միջավայրի զարգացմանը»,- ասել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը:

Նշվում է, որ responsAbility-ի եւ Evocabank-ի համագործակցությունը մեկնարկել է դեռեւս 2023 թվականին եւ ներառել մի քանի նախագիծ (2023թ.-ին բանկը ներգրավել է $7 մլն, իսկ 2024թ.-ին՝ $9 մլն), որոնց արդյունքում բանկը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացման գործում։ Սա բանկի առաջին համագործակցությունն է միջազգային ֆինանսական կառույցներից ստորադաս փոխառության ներգրավման ուղղությամբ:

responsAbility-ի մասին

responsAbility Investments-ը առաջատար շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ Այն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով՝ ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում եւ կայուն սնունդ։ Ներկայում responsAbility-ն կառավարում է մոտ $5.5 միլիարդ ակտիվներ՝ համագործակցելով շուրջ 300 առաջատար պորտֆելային ընկերությունների հետ ամբողջ աշխարհում։

Կայք՝ responsability.com

Evocabank-ի մասին

Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ եւ առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ։ Բանկը շարունակաբար ներդնում է նորարար լուծումներ՝ առաջարկելով հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների առավելությունները։ Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առեւտրային բանկն է։

Կայք՝ evoca.am
Դիտում՝ 8139
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW