Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ․ ընկերությունների արշավը Կապանում

23.09.2025 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #IDBank
Ֆինանսական գրագիտության արշավի շրջանակում IDBank-ի եւ Իդրամի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացել է Կապանում՝ «Մունք» տեխնոդպրոցի աշակերտների հետ։ 

Հանդիպման ընթացքում IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության ու սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը խոսել է թեմայի կարեւորության, ժամանակակից կյանքում ֆինանսապես գրագետ լինելու անհրաժեշտության մասին ու ներկայացրել է ամենակարեւոր հասկացություններն ու հիմնարար գիտելիքները՝ ի՞նչ է բյուջեն, ինչպե՞ս այն կազմել, ինչո՞ւ է կարեւոր խնայել, ինչպե՞ս տարբերել սպառողական ցանկությունն իրական անհրաժեշտությունից, ի՞նչ դեր ունեն բանկերը ու ինչո՞ւ է կարեւոր ֆինանսական գրագիտությունը կյանքում։ 

«Թե՛ IDBank-ի եւ թե՛ Իդրամի համար Ֆինանսական գրագիտությունը հանդիսանում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջնահերթություններից եւ գրեթե երկու տարի ընթացող այս արշավին ամբողջ Հայաստանից արդեն իսկ շուրջ 1000 դպրոցական ու ուսանող է մասնակցել»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Արցախից տեղահանված ու Հայաստանում իր գործունեությունը շարունակող «Մունք» տեխնոդպրոցը արդեն երկրորդ անգամ է «Մի դրամի ուժը» ծրագրի շահառու ճանաչվել․ այս անգամ կարեւոր լուրը հայտարարվել է հենց բեմի վրա՝ «Մի դրամի ուժի» հնգամյակին նվիրված միջոցառման ընթացքում։

«Փոքրիկ քայլերով մեծ արդյունքների բերող «Մի դրամի ուժի» բարի գործերն օր օրի շատանում ու էլ ավելի ընդգրկուն են դառնում։ Իսկ այդ գործերին միանալու համար ընդամենը պետք է բոլոր վճարումները կատարել Idram&IDBank հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն մեր երկրի համար կարեւոր ու նորարար ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 6694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW