ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ

19.09.2025 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Բջջային հեռախոս
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված մաքսային հսկողությունը՝ բջջային հեռախոսների ներմուծման նկատմամբ։ 

ՊԵԿ էլեկտրոնային առեւտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը հորդորում է Հայաստան ժամանող քաղաքացիներին երկիր տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռքբերված եւ իրենց պատկանող բջջային հեռախոսներ։ 

Կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոսներ Հայաստան տեղափոխելու մեր հայրենակիցների առաջարկներից եւ խուսափել դրանք Հայաստանում անծանոթ անձանց փոխանցելուց։ 

«Նման գործողությունները կարող են մաքսային հսկողության ընթացքում խնդիրներ առաջացնել եւ դիտարկվել որպես քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որտեղ անուղղակիորեն կարող են ներգրավվել նաեւ ՀՀ ժամանող քաղաքացիները։ 

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ զարտուղի ճանապարհով առեւտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը»,- ասվում է հաղորդագրությունում: 
Դիտում՝ 2706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW