Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասատո Կանդան հայտնել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի մահվան մասին:«Խորին վշտով հայտնում եմ Դոն Լամբերտի մահվան լուրը, ով հեռացավ կյանքից երկարատեւ հիվանդությունից հետո:ԱԶԲ-ում իր 17-ամյա հիանալի կարիերայի ընթացքում Դոնը ԱԶԲ-ի առաքելության եւ արժեքների լավագույն օրինակ էր ծառայում: Անգամ կյանքի վերջին շաբաթներին նա ցուցաբերում էր արտակարգ նվիրում՝ անսասան հանձնառությամբ շարունակելով ծառայել Հայաստանին եւ մեր զարգացման նպատակներին:Ընդամենը երկու շաբաթ առաջ ես պատիվ ունեցա այցելել Դոնին եւ նրա ընտանիքին եւ հատուկ պատվոգիր հանձնել նրան բացառիկ ծառայության համար: Դոնի առաջնորդությունը Հայաստանում օգնեց փոխակերպող արդյունքների հասնել՝ կարեւորագույն ենթակառուցվածքային ծրագրերից մինչեւ կրթական նախաձեռնություններ: Նրա աշխատանքի շնորհիվ ավելի քան $ 2 միլիարդ դոլարի զարգացման ծրագրեր իրագործվեցին, որոնք կարեւոր էին բազմաթիվ մարդկանց, հատկապես աղքատների եւ ամենակարիքավորների համար», - ասել է Ասիական զարգացման բանկի նախագահը:Դոն Լամբերտը հայաստանյան մշտական առաքելության տնօրեն էր նշանակվել 2023 թվականի ամռանը: Tweet Դիտում՝ 7017