Շրջանառության մեջ է դրվել Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված նոր հուշադրամ

16.09.2025 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

Հենրիկ Մալյանը հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր է, ժողովրդական արտիստ։ Ծնվել է Թելավ քաղաքում (Վրաստան)։ Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, այնուհետեւ կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում։ 

Մալյանի լավագույն եւ մրցանակների արժանացած ֆիլմերից են՝ «Եռանկյունին» (1967 թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ.): Նրա ֆիլմերը ցուցադրվել են Կաննի, Դելիի, Լոնդոնի, Հոնկոնգի, Սան Ռեմոյի, Տոկիոյի, Մանիլայի միջազգային կինոփառատոներում, խորհրդային եւ հայկական ֆիլմերի տասնօրյակների շրջանակներում՝ Հոլանդիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, այլ երկրներում: 

Մալյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամի դիմերեսին Մալյանի ինքնադիմանկարն է, կադրեր «Եռանկյունին» եւ «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն: Դարձերեսին Մալյանի դիմապատկերն է, ոճավորված լեռներ եւ կադրատախտակ:

Էսքիզների հեղինակներն են՝ Լուսինե Լալայան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը    100 դրամ
Մետաղը/հարգը            արծաթ 9250
Քաշը                             28,28 գ
Չափը                            28,0 x 40,0 մմ
Որակը                           պրուֆ
Դրամաշուրթը                հարթ
Թողարկման քանակը     300 հատ
Թողարկման տարեթիվը 2025
  
Դիտում՝ 1866
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW