Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ

16.09.2025 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #բաժնետերեր #ներդրողներ
Ակբա բանկն արդեն երկրորդ անգամ նոր ձեւաչափով հանդիպում է անցկացրել իր բաժնետերերի եւ ներդրողների հետ՝ ամփոփելով 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։

Այսպիսի հանդիպումների միջոցով բանկը բաժնետերերի եւ ներդրողների հետ զարգացնում է փոխադարձ վստահության միջավայր, ձեւավորում կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։

«Նմանատիպ հանդիպումներով կորպորատիվ կառավարման նոր մշակույթ ենք ստեղծում։ Յուրաքանչյուր եռամսյակում հանդիպում ենք իրականացնում մեր հաճախորդների, ներդրողներ հետ, որի ընթացքում ներկայացնում ենք մեր ցուցանիշները։ Որպես բաց բաժնետիրական ընկերություն, մեր բաժնետերերին ցանկանում ենք ավելի շատ տեղեկատվություն տալ մեր գործունեության մասին, որպեսզի իրենք էլ զգան, թե որ ուղղությամբ է բանկը զարգանում, ինչպես է զարգանում, ինչ առաջընթացներ, խոչընդոտներ ու ռիսկեր կան։ Նախորդ կիսամյակը շատ հաջող ենք ամփոփել՝ պլանավորվածից ավելի բարձր շահույթով։ Կարծում եմ, որ տարին կամփոփենք ավելի լավ ցուցանիշով, քան պլանավորել էինք»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։   

«Այս պահին Ակբան ամենաակտիվ բաժնետոմսեր ունեցող ընկերությունն է Հայաստանի ֆոնդային բորսայում եւ միակ ընկերությունն է, որի միջոցով անընդհատ եւ մեծ ծավալի գործարքներ են տեղի ունենում։ Բանկի գործունեությունը եւ ֆինանսական արդյունավետությունը առանձնանում է բարձր էֆեկտիվությամբ եւ բարձր ցուցանիշներ է ապահովում»,- նշել է «Արմբրոկ» հայաստանյան ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։ 



Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2088
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW