Telcell-ը նշել է իր գործունեության 18-ամյակը՝ շարունակելով մնալ «նորարարական ու հետաքրքիր լուծումների եւ վստահելի ծառայությունների մատակարար»:Արդեն 18 տարի Telcell-ը մշտապես իր օգտատերերի կողքին է, եւ հոբելյանական տարեդարձի առթիվ ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնել իր ամենահին ու հավատարիմ հաճախորդներին՝ նրանց նվիրելով խորհրդանշական անակնկալներ։«Այսպիսով մենք անցանք հասունության շեմը։ Մեր 18-ամյակի կապակցությամբ որոշեցինք անակնկալ մատուցել մեր ամենահավատարիմ հաճախորդներին։ Նրանք տարիներ շարունակ մեզ հետ են եղել, աջակցել ու խորհուրդներ տվել, իսկ երբեմն նաեւ քննադատել՝ օգնելով մեր ծառայությունները կատարելագործել։ Այս նվերը մեր վերաբերմունքի եւ գնահատանքի փոքրիկ դրսեւորումն է»,- ասել է «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։Նշվում է, որ Telcell-ը միշտ կարեւորել է ոչ միայն բարձրորակ ծառայությունները, այլեւ՝ մարդկային կապը՝ յուրաքանչյուր օգտատիրոջ հետ։ «Հատկանշական է, որ մեր հյուրերի շարքում այսօր կան նաեւ մարդիկ, ովքեր եղել են Telcell Wallet հավելվածի առաջին օգտատերերը։ Երբ առաջին տերմինալները տեղադրվեցին փողոցներում, շատերի համար անսովոր էր՝ ինչպես կարելի է մետաղյա արկղի մեջ գումար մուտքագրել եւ վստահել այդ համակարգին։ Սակայն տարիների ընթացքում այն դարձավ մեր առօրյայի անբաժանելի մասը։ Այսօր էլ մեր նորարար ծառայությունները շարունակում են ձեւավորել նոր վարքագիծ մեր հաճախորդների մոտ»,- նշել է ընկերության ղեկավարը:Telcell-ի առաջին օգտատերերից Հրայր Մարտիրոսյանը ընկերության հետ է գրեթե մեկնարկի օրերից․ «Ես գրանցվել եմ հենց սկզբից եւ տարիներ շարունակ ակտիվորեն օգտվել ծառայություններից։ Շատ կարեւոր է նաեւ այն, որ ընկերության սպասարկման թիմը միշտ արագ արձագանքել է խնդիրներին։ Այսօր արդեն նաեւ բաժնետոմսերի սեփականատեր եմ»։Ընկերության ղեկավարությունը վստահեցնում է, որ առաջիկայում օգտատերերին սպասում են նոր ծառայություններ, թարմացումներ եւ հետաքրքիր նախագծեր։«Տասնութ տարի անց Telcell-ը շարունակում է իր ճանապարհը նույն նվիրվածությամբ ու ոգով՝ լինելով վստահելի ընկեր յուրաքանչյուրի համար»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 2031