TOON EXPO YEREVAN 2025-ի երեք օրվա ընթացքում կնքվել են շատերի երազանքի պայմանագրերը․ տուն ձեռք բերելն այսօր ոչ միայն հասանելի է, այլեւ շահավետ առաջարկների մեծ ընտրությամբ։ IDBank-ի նարնջագույն տաղավարում այցելուներին սպասում էին հիփոթեքային վարկավորման բազմազան, գրավիչ տարբերակներն ու անակնկալները։ «Կարեւորելով հաճախորդների սպասելիքները՝ IDBank-ի թիմը մշտապես թարմացնում է իր պրոդուկտները։ Նույնիսկ եկամտահարկի վերադարձի չգործելու պայմաններում բանկը հաճախորդներին հնարավորություն կտա տուն ձեռք բերել շահավետ պայմաններով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«Հաշվի առնելով, որ Երեւանում բազմաթիվ նորակառույցներից այլեւս հնարավոր չէ ձեռք բերել հիփոթեքային վարկեր եկամտի վերադարձի միջոցով, մենք ոչ ստանդարտ հիփոթեքային վարկեր ունենք, որը հնարավորություն է տալիս հաճախորդների վարկային տոկոսադրույքը նվազեցնել ընդհուպ մինչեւ 5%, որը թույլ կտա ավելի ցածր տոկոսադրույքներով սպասարկել վարկը», - ասել է IDBank-ի վաճառքների կազմակերպման եւ տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանը։Բացի այդ, TOON EXPO YEREVAN 2025-ի շրջանակում այն հաճախորդները, որ IDBank-ի տաղավարում դիմում էին գնման, կառուցապատման կամ վերանորոգման հիփոթեքային վարկի ստացման համար, ստանում էին բանկի կողմից հաստատված վարկի գումարի 1%-ի չափով idcoin (հարկումից հետո)։Բանկից հիշեցնում են, որ idcoin-ները հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածում եւ Idplus լոյալության հարթակում QR վճարում կատարելու միջոցով (1 idcoin = 1 դրամ)։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7406