Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Import նոր վարկատեսակի ներդրման մասին, որն ուղղված է ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի ֆինանսական կարիքների բավարարմանը։ Բանկից հայտնել են, որ ֆինանսավորումը կարող է ուղղվել ներմուծման նպատակով իրականացվող միջազգային փոխանցումների իրականացման համար՝ ապահովելով գործարքների առավելագույն թափանցիկություն, վերահսկելիություն եւ արագություն բանկի ու բիզնեսի համար։«Հայաստանի ներմուծման ծավալները վերջին տարիներին ապահովել են կայուն աճ՝ 2024թ. հասնելով մոտ 17․1 մլրդ դոլարի։ Ցուցանիշի զգալի մասը բաժին է ընկնում փոքր եւ միջին ձեռնարկություններին, որոնք հաճախ են բախվում դժվարությունների ֆինանսական կանխատեսելիություն ապահովելու հարցում։ Converse Import պրոդուկտի ներդրմամբ մենք ներմուծողներին ենք առաջարկում այդ խնդիրների արագ լուծումը, որը չի պահանջում բարդ ընթացակարգեր: Նախատեսված չեն նաեւ թաքնված վճարներ»,– ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ ՓՄՁ ֆինանսավորումը եւ տնտեսության այդ հատվածի ձեռնարկությունների զարգացման ու ընդլայնման հնարավորությունների ստեղծումը բանկի ռազմավարական առաջնահերթություններից է:«Converse Import»-ը հասանելի է ինչպես Կոնվերս Բանկի, այնպես էլ այլ բանկերի հաշվետեր հաճախորդների համար՝ պայմանով, որ վերջիններս ունեն բավարար հաշվի/հաշիվների շրջանառություն եւ պատշաճ վարկային պատմություն: Ֆինանսավորման առավելագույն գումարը 100 միլիոն ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, մարման ժամկետը մինչեւ 24 ամիս է։ Հայտի ուսումնասիրման եւ վաղաժամկետ մարման վճարներ նախատեսված չեն:Նշվում է, որ այս նոր վարկատեսակի ներդրմամբ Կոնվերս Բանկը վերահաստատում է իր հանձնառությունը, այն է՝ տնտեսության իրական հատվածին, այդ թվում՝ ներմուծմամբ զբաղվող բիզնեսներին տրամադրել նպատակային եւ հարմարեցված ֆինանսական լուծումներ։Մանրամասների համար զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2302