ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի €45 միլիոն

04.09.2025 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Հայաստան
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Երեւանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

Ըստ հիմնավորման՝ Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երեւան մաքսային եւ լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով նախատեսվում է ՎԶԵԲ-ի հետ կնքել վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրեր: 

Նախատեսվում է Հայաստանին հատկացնել €45 միլիոն, որից վարկային միջոցներ` €39 միլիոն, իսկ դրամաշնորհային միջոցներ՝ €6 միլիոն:
Դիտում՝ 1702

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW