Ամիօ բանկ. Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու նոր հնարավորությունների սկիզբ

01.09.2025 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Amio Era
Սեպտեմբերի 1-ը ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկն է, այլեւ գիտելիքի, զարգացման եւ նոր հորիզոնների օրվա խորհրդանիշը։

Այն յուրահատուկ առիթ է հիշեցնելու, որ կրթությունը ուժ է, որը ձեւավորում է ապագա մասնագետներին, ղեկավարներին ու պատասխանատու քաղաքացիներին։

«Ամիօ բանկը բարձր է գնահատում կրթության դերը հասարակության կայուն զարգացման գործում եւ համոզված է, որ կրթության մեջ կատարված ներդրումը միշտ նոր հնարավորություններ է ստեղծում։ Այդ համոզմունքով է գործարկվել Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի նպատակն է ուսանողներին ընձեռել սովորելու, զարգանալու եւ իրենց երազանքները կյանքի կոչելու հնարավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս տարի արդեն 50 ուսանող կօգտվի ծրագրից՝ ստանալով կրթավճարի ամբողջական փոխհատուցում։ Սա ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլեւ վստահություն եւ ներդրում՝ ուղղված երիտասարդների ապագային։

«Ամիօ բանկի համար յուրաքանչյուր ուսանողի հաջողությունը բանկի հաջողությունն է։ Գիտելիքը կերտում է հզոր Հայաստան, իսկ մեր համատեղ ջանքերով հնարավոր է ստեղծել նոր իրականություն։

Շնորհավորում ենք Գիտելիքի օրվա առթիվ։ Թող այս ուսումնական տարին լինի նոր հնարավորություններով, բացահայտումներով ու հաջողություններով լի»,- եզրափակել են բանկում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1648
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW