Վարչապետն ընդունել է Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահին

29.08.2025 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Goldman Sachs #Ջարեդ Քոհեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:

Քննարկվել են ՀՀ Կառավարության եւ Goldman Sachs-ի միջեւ համագործակցության եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։

«Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետեւողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները՝ համատեղ նախագծերի իրականացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW