Wizz Air-ը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացնի Կիպրոս

26.08.2025 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wizz Air #«Շիրակ» օդանավակայան #Կիպրոս
«Wizz Air» ավիաընկերությունը հայտարարում է նոր ուղղության մեկնարկը՝ Գյումրի (Հայաստան) – Լառնակա (Կիպրոս)։

Սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ օրերին մինչեւ հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում եւ WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։

«Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանից, որը սպասարկում է երկրի կարեւոր տարածաշրջանը եւ ամրապնդում «Wizz Air» ավիաընկերության ներկայությունը Հայաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

 «Երեւանում մեր նոր բազայի հայտարարությունից հետո ավելի հպարտ ենք շարունակել մեր աճը Հայաստանում՝ բացելով նոր ուղղություն Գյումրիում՝ երկրի կարեւոր մշակութային կենտրոնում։ Հայաստանը եւ Կիպրոսը «Wizz Air» ավիաընկերության համար կարեւոր զարգացող շուկաներ են եւ այս նոր ուղղությունը վկայում է մեր նվիրվածությունը՝ հայ ուղեւորներին առաջարկելու ավելի մատչելի եւ բազմազան ճանապարհորդական հնարավորություններ»,- ասել է «Wizz Air» ավիաընկերության կորպորատիվ եւ կայուն զարգացման հաղորդակցության մենեջեր Անաստասիա Նովակը:
Դիտում՝ 14078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW